Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

14 փետ 2020 15:16

Տեսանյութ. Հայաստանից Ղազախստան արտահանված ավտոմեքենաների մասին. ինչ է սպասվում

Գիտեմ, որ Ղազախստանը որոշ սահմանափակումներ կամ արդեն ներմուծել է կամ փորձում է ներմուծել տվյալ ավտոմեքենաների Ղազախստան մուտքն արգելելու համար։ Հայաստանը, որպես այդպիսին, մեծ խնդիր այս պահին չունի, որովհետև և՛ մենք, և՛ ոստիկանությունը Ղազախստանի կոլեգաների այց ենք ունեցել։ Ամբողջ տեղեկատվությունը տրամադրել ենք, այսինքն՝ այն, ինչ իրականացվել է մեր կողմից, իրականացվել է առանց որևէ խախտման՝ ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։


Հիշեցնենք, որ Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ներկրկված ավտոմեքենաները պետք է ժամանակավոր հաշվառման կանգնեցվեն:
Ժամանակավոր հաշվառումը կգործի մինչև 2021 թվականի մարտի 1-ը: Այդ ժամանակ ավտոմեքենաների սեփականատերերը պետք է կողմնորոշվեն՝ կամ մշտական հաշվառման են կանգնեցնում ավտոմեքենան, կամ դուրս բերում երկրի սահմաններից:

Ներսիսյանի խոսքերով հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի օրինակ Ղազախստան ներմուծել։


Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք այնպիսի խնդիր առաջանա, որ այդ ավտոմեքենաները ստիպված լինեն բերել Հայաստան, Ներսիսյանը պատասխանեց, որ այդ ավտոմեքենաները հայկական գրանցումով են տարել, և որպեսզի այնտեղ կարողանան վերավաճառել, Հայաստանի գրանցումից պետք է դուրս բերեն․ «Իրականում Ղազախստանի այդ քաղաքացիները ռիսկի են գնացել դա անելով: Այսինքն, եթե վերավաճառեն, պետք է վերադառնան Հայաստան, և եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, միանշանակ գույքահարկի պարտավորությունը կատարելուց հետո նոր այդ ավտոմեքենաներն այստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան իրենց մոտ վերահաշվառել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր