ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ          Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին       Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը».մայիսի 9-ին Սուրբ Գայանե եկեղեցուց՝ դեպի Երևան    

15 փետ 2020 16:30

Ալիևի առաջարկը Հայաստանին ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում կատարել

 Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ անհրաժեշտ է փոխանակել Ադրբեջանում և Հայաստանում պահվող անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
 


Այս մասին հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալիևը կարևորել է բոլոր բանտարկյալների և պատանդների փոխանակումը ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, ինչպես նաև հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում: Ավելի վաղ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Հայաստանը հրաժարվում է փոխանակում կատարել «բոլորի համար դիմաց» սկզբունքով: Բանն այն է, որ 2019-ի սեպտեմբերին Բաքուն առաջարկել էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներ Կարեն Կազարյանին և Արայիկ Կազարյանին՝ ադրբեջանցի Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դիմաց, որոնք դատապարտվել էին Արցախում ծանր հանցագործությունների համար: Իր հերթին, պաշտոնական Ստեփանակերտը մերժել էր առաջարկը ՝ անվանելով այն աբսուրդ և անբարոյականություն, քանի որ Բաքուն առաջարկում էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներին այնպիսի մարդկանց դիմաց, որոնք կատարել են լուրջ հանցագործություններ՝ ներառյալ անչափահասի սպանություն:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր