Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

17 փետ 2020 12:55

Տեսանյութ. Փաշինյանը ցանկանում էր հակառակորդին տապալել, բայց պատմական փաստարկները թույլ հնչեցին.փաստարկները լավագույնը չէին

«Փաշինյանի փաստարկները լավագույնը չէին: Նա ցանկանում էր հակառակորդին տապալել, բայց պատմական փաստարկները թույլ հնչեցին: Եթե ես լինեի, կասեի, որ հարյուր տարի առաջ Ադրբեջանը չի եղել, հետեւաբար՝ Տիգրան Մեծի ժամանակ էլ չի եղել: Նման փաստարկները Եվրոպայի, ԱՄՆ- եւ Ռուսաստանի, ու առհասարակ՝ մեծ խաղացողների դուրը չեն գալիս»,-մ լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Արցախյան հակամարտության հարցով բանավեճին, որում Փաշինյանն Ալիեւին հիշեցրեց, որ Տիգրան Մեծի ժամանակ Ադրբեջան պետություն չկար, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: 
«Բայց դա չի նշանակում, որ այդ փաստարկները չպետք է բերել խոսույթի դաշտ: Դա պետք է վարպետորեն անել եւ նրբանկատորեն, որպեսզի չստացվի, թե միայն պատմական փաստարկների համար ես խոսում: Քաղաքական խոսույթի տեխնոլոգիաներ կան, որոնց օգնությամբ պատմական փաստարկները կարելի է ներգրավել բանակցային գործընթացում»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությանը, որ Ադրբեջանը կխոսի Արցախի հետ՝ պայմանով, որ հայկական կողմն իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի այսպես կոչված «գրավյալ տարածքներից», Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ Արցախն իրականում բանակցային կողմ է. «Մենք ինքներս ենք նրան դուրս մղում: Բանակցությունների ժամանակ պետք է ասել, որ այս կամ այն հարցը քննարկել ենք Արցախի հետ, եւ վերջինս համաձայն չէ: Երբ դա չես անում, ստացվում է, որ միան դու ես բանակցում Ադրբեջանի հետ, մինչդեռ ԵԱՀԿ համանախագահները պարբերաբար գնում են Ստեփանակերտ»: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր