Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

20 փետ 2020 12:15

Տեսանյութ. Զինվորը գրքից կարևոր է, մեր երեխաները հավի ճուտ չէին, որ սպանվեցին

Կառավարության շենքի մոտ փետրվարի 20-ին բողոքի ակցիա են իրականացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք պահանջում են, որ իրենց ընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդիպմանը ներկա լինեն Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, պաշտպանության նախարարը:
«Զինվորը գրքից կարևոր է, մեր երեխաները հավի ճուտ չէին, որ սպանվեցին: Այս բոլոր սպանությունները սպաների գլխավորությամբ է լինում: Թող չասեն՝ զինվորն է զինվորին սպանել»,- ասաց զոհված զինվորներից մեկի մայրը:
Նրանց մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լսեց պահանջը և ասաց. «Ինձնից հասնում է փոխանցել, կփոխանցեմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր