Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

20 փետ 2020 15:44

Տեսանյութ,Հայկ Սարգսյանը հրաժարվեց ցուցմունք տալ. նա իրեն մեղավոր չի ճանաչում

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը պարզաբանեց, որ դա իր իրավունքն է և այդ պարագայում հրապարակվում է Հայկ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը։
Սարգսյանը, նախաքննական ցուցմունքում, ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում՝ առաջադրված մեղադրանքում։ Բացի այդ՝ խնդրել է բացատրել, թե ինչ է նշանակում՝ իր կամքից անկախ հանցագործությունն ավարտին չհասց’ել և ինչ է նշանակում որովայն և մարմնի որ հատվածն է դա։
Ամբաստանյալ Հայկ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել հարցերին և հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր