Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 3-ի համար       Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

20 փետ 2020 16:07

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին կառավարությունում այդպես էլ չընդունեցին

Հայտնել էինք, որ փետրվարի 20-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք պահանջում էին, որ իրենց ընդունի վարչապետ Ն. Փաշինյանը, և հանդիպմանը ներկա լինեն Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, Պաշտպանության նախարարը: Նրանց պահանջը լսել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացել փոխանցել վարչապետին:
Կառավարությունում, սակայն, ակցիայի մասնակիցներին այդպես էլ չընդունեցին: Ակցիային միացած իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցն ասաց, որ որոշել են ամեն հինգշաբթի հավաքվել կառավարության շենքի մոտ և իրենց պահանջները ներկայացնել այնքան ժամանակ, քանի դեռ գործնական քայլեր չեն արվել՝ գործերը վերանայելու և իրական մեղավորներին բացահայտելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր