Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

21 փետ 2020 15:50

Ռազմիկ Աբրահամյանի եւ Արսեն Դավթյանի գործով նիստին հետազոտվեցին իրեղեն ապացույցները. սկսվեց վկաների հարցաքննությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 21-ին, շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։
Այսօրվա դատական նիստին շարունակվեց գործով առկա ապացույցների հետազոտումը, որից հետո սկսվեց վկաների հարցաքննությունը։ Որպես իրեղեն ապացույց դատարանը ներկայացրեց թվով 7 փաստաթուղթ՝ գործին վերաբերող։ Որպես իրեղեն ապացույց համարվեց Արսեն Դավթյանի բջջային հեռախոսը, Դավթյանի մոտ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված 30 հատ ԱՄՆ դոլար արժողությամբ գումարը եւ 2 սկավառակը։



Պաշտպանը դատարանին խնդրեց Դավթյանին վերադարձնել իր հեռախոսը կամ գոնե հեսախոսահամարը։ Դատարանը հարցրեց ամբաստանյալին. «Արսեն, հեռախոս չունե՞ս»։ Դավթյանն էլ պատասխանեց. «Հեռախոս ունեմ, ուղղակի վերջին 20 տարվա բլոկնոտս քարտի վրա է»։
Նշենք, որ լրագրողները միջնորդեցին դատարանին տեսանկարահանել վկայի հարցաքննությունը, սակայն պաշտպանական կողմը կտրականապես դեմ էր տեսանկարահանմանը։ Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի առարկությանը. սույն դատական գործը չի տեսանկարահանվելու, սակայն ԶԼՄ ներկայացուցիչներին դատարանը ձայնագրման հնարավորություն տվեց։ Նշենք, որ դատական նիստին ներկա էին նաեւ կանայք, որոնք պնդում են, թե իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր