Իտալիան հայտնվել է «համազգային բնույթի արտակարգ իրավիճակում».. վարչապետ Կոնտե

«Մենք կարծում ենք, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցները առաջիկա 14 օրը կարող են արդյունավետություն ցույց տալ դրա կասեցման գործում: Մենք կատարում ենք հազարավոր ստուգումներ»,- հայտարարել Է նա Canale 5-ում կայացած հարցազրույցի ընթացքում:
Վարչապետի խոսքով՝ Իտալիան հայտնվել Է «համազգային բնույթի արտակարգ դրության մեջ»:
Փետրվարի 23-ին Իտալիայում դրական ախտորոշումների թիվը հասել Է 152-ի: Վարակի զոհ Է դարձել երեք մարդ:Կորոնավիրուսի բռնկում Է արձանագրվել երկրի հյուսիսային տարածաշրջաններում, հիմնականում Լոմբարդիայում (111 դեպք) եւ հարեւան Վենետոյի մարզում: Այդ տարածաշրջանների, ինչպես նաեւ Պիեմոնտի, Էմիլիա Ռոմանիայի, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի, Լիգուրիայի եւ Տրենտինո Ալտո Ադիջեի իշխանությունները հայտնել են մեկ շաբաթով դպրոցներն ու համալսարանները փակելու մասին:
Լոմբարդիայում եւ Վենետոյում որոշում Է ընդունվել բոլոր հանրային միջոցառումների, ներառյալ մշակութային, մարզական եւ կրոնական միջոցառումների արգելման մասին: Վենետիկում ժամկետից երկու օր շուտ Է ավարտվել տեղի հռչակավոր Կառնավալը, փակ Է Սան Մարկոյի բազիլիկի մուտքը: Միլանում փակվել Է քաղաքի գլխավոր Դուոմոյի տաճարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: