Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 փետ 2020 18:10

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից

Փետրվարի 22-ին' ժամը 11․50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի:
Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է Էջմիածնի բնակիչ, 62-ամյա մի տղամարդ, որը դեպքի վայրից հեռանալիս թողել է հանցագործության գործիք ինքնաձիգը։



Բացահայտման աշխատանքներին միացած ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքի օրը, ժամը 13-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանություն, ապա տեղափոխվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել:
Դեպքի վայրում հայտնաբերված գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգն ու պարկուճներն ուղարկվել են փորձաքննության։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր