Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

25 փետ 2020 11:40

Կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի (աշխարհավարակ)․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի (աշխարհավարակ), քանի որ այն արագորեն տարածվում է աշխարհի տարբեր երկրներում: Այս մասին հայտնել է BBC-ն:


Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 7-ի, վարակվածներինը թիվն էլ գերազանցել է 220-ը:
Իրանում համաճարակի կենտրոն հանդիսացող Ղոմ քաղաքում, ըստ իշխանությունների, կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Իրանի իշխանություններին արդեն մեղադրում են համաճարակի ծավալները թաքցնելու մեջ:
Հարավային Կորեայում էլ վարակվածների թիվը շուրջ 900 է:
Իսկ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրում վերջին 1 օրում կորոնավիրուսից մահացել է 71 մարդ։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 2663-ի, ապաքինվածներինը՝ ավելի քան 27 հազարի: Վարակվածների ընդհանուր թիվն էլ գերազանցել է 77 հազարը: Նրանցից 47 հազարը դեռ բուժում է անցնում, իսկ 9 հազարի վիճակը համարվում է ծանր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր