Ուզում է վարչապետը չէ, Թրամփը գրած լինի, ինձ դա չի հետաքրքրում.Ի՞նչ հանրաքվե, շատ «փիս» զբաղված եմ
![](https://i.ytimg.com/vi/DPJgPjPY3W4/maxresdefault.jpg)
Նույնիսկ իմքայլականներն էլ խոստովանեցին, որ հեղափոխական երգն ավելի դուրեկան ու սիրելի էր։
Դեռևս հայտնի չէ, թե «Այո»-ի կենտրոնական շտաբը այն որպես քարոզարշավի երգ կընտրի, սակայն ենթադրությունները տանում են դրան։
Երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ով բազմիցս կատարել է քարոզարշավային երգեր, հանրաքվեի երգը չի լսել.«Ինչ երգ, ինչի մասին եք խոսում, ո՞վ է երգ գրել։ Ուզում է վարչապետը չէ, Թրամփը գրած լինի, ինձ դա չի հետաքրքրում։ Ես զբաղվում եմ իմ երգերով, ձայնագրություններով։ Զբաղված եմ, խոսելու ժամանակ չունեմ»։
Հարցին՝ արդյոք հանրաքվեին մասնակցելու է, Հախվերդյանը նշեց.«Ի՞նչ հանրաքվե, շատ «փիս» զբաղված եմ»։