Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

26 փետ 2020 10:21

Աննախադեպ իրավիճակ՝ Հայաստանում. նույն օրը և գրեթե նույն ժամին նախագահների դատավարություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանում աննախադեպ իրավիճակի ականատես եղանք. նույն օրը և գրեթե նույն ժամին երկու տարբեր դատարաններում ընթանում էր Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործերով դատական նիստերը: Եվ եթե երկրորդ նախագահի գործով դատական նիստերն արդեն երկար ժամանակ է՝ ընթանում են, և մի տեսակ սովորական է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է, ապա Սարգսյանի պարագայում երեկ առաջին նիստն էր, արտասովորության զգացողություն կա ամենուր և ամենքի մոտ: Դա ոչ թե այն պատճառով է, որ անհավատալի է` Սերժ Սարգսյանը ինչպես կարող էր կասկածվել որևէ հանցանքի մեջ, այլ պարզապես տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ կգա այս օրը երբևէ: Կարելի է ասել՝ ՀՀԿ վերնախավը ավանդույթի ուժով ամեն ինչ արել էր դատարանի դիմաց բազմություն ապահովելու համար` գործի դնելով գործարարների ռեսուրսները. «բերման էին ենթարկվել» ՀՀԿ-ական գործարարների աշխատակիցները: Ու թեև դատական նիստը նախատեսված էր 15:00-ին, սակայն երկու ժամ առաջ արդեն դատարանի բակում էին երդվյալ հանրապետականներն ու նաև գործարար-նախկին պատգամավորները:


«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թե՛ Արկադի Համբարձումյանը, թե՛ Արայիկ Գրիգորյանը վստահեցնում էին, որ ոչ մեկին չեն ստիպել գալ դատարանի դիմաց. վերջիններս եկել են իրենց ցանկությամբ՝ հետևելով ղեկավարների օրինակին: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականների կազմակերպած բողոքի ակցիայի «պլակատների» մեծ մասը ընդհանրապես կապ չուներ Սերժ Սարգսյանի դատական գործի հետ, քանի որ պաստառների վրա գրված էր. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան», իսկ դատարանում քննվում էր քրեական գործ՝ դիզելային վառելիքի հափշտակության վերաբերյալ:
Այսպիսով, 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո աննախադեպ իրավիճակ է Հայաստանում. երկրորդ և երրորդ նախագահները մեղադրյալի աթոռին են, մեկը՝ 2008թ. մարտի 1-ի օրերին սահմանադրական կարգի տապալման, մյուսն էլ՝ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար, և եթե Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, ապա Սարգսյանի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր