Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

26 փետ 2020 14:15

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված՝ զինծառայողների հարազատներին ՊՆ-ն հորդորում է չայցելել զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):
ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:
Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր