Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

26 փետ 2020 15:55

Ամերիկացիները լավ կանեն իրենց սեփական երկրում գրիպից մահացած հազարավոր մարդկանց մասին մտածեն.Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոշտ է արձագանքել Իրանում նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ Միացյալ Նահանգների հայտարարություններին։ Ռոհանին կոչ է արել սեփական խնդիրներին ուշադրություն դարձնել։

Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները թաքցրել են երկրում նոր կորոնավիրուսի տարածման մասշտաբները։ Նա հիշեցրել է, որ Չինաստանից հետո նոր կորոնավիրուսից մահացության աստիճանով Իրանը երկրորդ տեղում է։ Ռոհանին հակադարձել է․
«Կորոնավիրուսը չպետք է մեր թշնամիների համար զենք դառնա մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու համար։ Ամերիկացիները լավ կանեն իրենց սեփական երկրում գրիպից մահացած հազարավոր մարդկանց մասին մտածեն»,- ասել է Իրանի նախագահը։
Իրանում այդ ընթացքում նոր կորոնավիրուսի պատճառով արդեն 19 մարդու մահվան մասին է հայտնի դարձել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր