Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

27 փետ 2020 12:28

Խուճապի պատճառ չունենք. Վրաստանի վարչապետը` կորոնավիրուսի մասին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված խուճապի պատճառ չկա: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:


Ինչպես հայտարարել է վարչապետ Գախարիան կառավարության այսօրվա նիստում, իրավիճակը վերահսկվում է համապատասխան գերատեսչությունների կողմից:
«Ինչպես գիտեք, նախօրեին երկրում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Նախ և առաջ ուզում եմ շեշտել, որ խուճապի պատճառ չունենք: Առողջապահության նախարարությունը, համապատասխան գերատեսչությունները և միջգերատեսչական համակարգող խորհուրդը լիարժեք վերահսկում են իրավիճակը»,- ասել է Գախարիան:
Վարչապետը կոչ է արել հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին:


«Մեր գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի արդյունքում է, որ վարակի առաջին փաստը հայտնաբերվել է հենց սահմանին, ուստի վարակվածը շփում չի ունեցել մեր քաղաքացիների հետ: Առաջին անգամ էր, որ սահմանին նման դեպք արձանագրվեց, որի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք առողջապահական համակարգի յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաև սահմանապահներին ու մաքսային ծառայություններ իրականացնողներին»,- ասել է Գիորգի Գախարիան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր