Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

27 փետ 2020 13:42

Կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից. South China Morning Post

Փետրվարի 27-ի առավոտվա դրությամբ COVID-19 կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 48 երկրում: Այս մասին գրում է South China Morning Post-ը:


Միայն վերջին մեկ օրվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ևս 11 երկրում. Բրազիլիայում, Հունաստանում, Պակիստանում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Ալժիրում, Հյուսիսային Մակեդոնիայում, Դանիայում, Էստոնիայում և Վրաստանում: Այսպիսով` կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից:
Չինաստանում, որտեղ սկսվել էր համաճարակը, վերջին օրվա ընթացքում վարակվել է 433 մարդ, մահացել է 29-ը:


Աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 82 164 դեպք, մահացու ելքերը 2801-ն են, առողջացել է 32 872 մարդ: Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսն ամբողջ աշխարհում սկսել է տարածվել ավելի արագ, քան Չինաստանում:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր