Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության          Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը       Զինված տղամարդը վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային. ոստիկանության տեսանյութը    

28 փետ 2020 11:53

Թուրքիան ՆԱՏՕ-ի արտակարգ նիստ է հրավիրել Սիրիայում իր զինվորների մահից հետո. հարձակումն իրականացրել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերը

Սիրիայի Իդլիբ քաղաքում իր զինվորների սպանությունից հետո Թուրքիան հրավիրել է ՆԱՏՕ-ի արտակարգ նիստ, որը կլինի հենց այսօր։ Քննարկման է դրվելու օդային հարձակումը, որի ժամանակ Թուրքիայի տասնյակ զինծառայողներ են սպանվել։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Թեև թուրքական կողմը դա չի արծարծում, բայց օդային հարձակումն իրականացրել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերը, որոնք տեղակայված են Սիրիայում և օգնում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակին։ Իդլիբի մատույցներում այդ հարձակումից, ըստ թուրքական կողմի, սպանվել է Թուրքիայի բանակի 33 զինծառայող։
Տարիներ շարունակված համատեղ և համագործակցված աշխատանքից հետո Թուրքիան և Ռուսաստանը հիմա հակամարտում են Սիրիայի տարածքում։ Ռուսական կողմը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգնում է զինյալներից ազատել Իդլիբի տարածքը, իսկ Թուրքիան փորձում է իր ազդեցության տակ գտնվող զինյալների միջոցով պահպանել Իդլիբի նկատմամբ վերահսկողությունը։
Հակադիր ճամբարների բախումից թուրքական կողմն արդեն սեփական զինծառայողներ է կորցրել մարտերում։ Ռուսական կողմում կորուստների մասին տեղեկություններ չկան․ ռուսական կողմը սիրիական բանակին օգնում է օդուժի միջոցով։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր