Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 փետ 2020 13:49

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին  կենտրոնի աշխատակիցներն այսօր աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել։ Դիմումին այս պահի դրությամբ միացել է 75 աշխատակից։ Հայտարարությունը լրագրողների հետ հանդիպմանը ընթերցեց Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։
«Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից՝  կրկին առերեսվելով որպես մասնագետներ արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով ու չցանկանալով դառնալ դրա իրագործման արդյունքում անցանկալի հետևանքների կրողը, մենք «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոստորագրյալ աշխատակիցներս ներկայացնում ենք աշխատանքից ազատման դիմում՝ թողնելով իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա»,-ըստ Պապոյանի՝ ասված է դիմումում։
Նա նշեց, ողջ կոլեկտիվում 107-108 անդամ կա։ Դիմումի ներքո ստորագրածները, ըստ բանախոսի, չեն ցանկանում դառնալ պատասխանատու այն ռիսկերի, որոնց մասին ավելի քան մեկ տարի բարձրաձայնում են։
«Այսպես ասած, այդ միավորման ռիսկերի մասին մեր մտահոգությունները ոչ մեկ բանի տեղ չի դնում։ Մեզ համար անընդունելի է ճնշումների ենթարկվելը, բժշկի արժանապատվությունը մեզ համար ավելի վեր է»,-ասաց կենտրոնի աշխատակիցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր