Տեսանյութ, թե ինչպես են Ստամբուլում դանակահարել ռուսաստանցիներին          Ալիևն ու Էրդողանը հավանություն են տվել թուրքի՝ Շուշիում դպրոց կառուցելու առաջարկին       Իմ տեղեկություններով, գաղտնի բանակցությունների արդյունքում որոշել են Ադրբեջանին հանձնել Հայաստանի բոլոր կղզյակները    

28 փետ 2020 17:12

Լուրջ սրման կարող է հանգեցնել թուրքական բանակին ուղղված Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածը

Ամերիկյան Foreign Policy հանդեսում լույս տեսած հոդվածում նշվում է, որ փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրքական բանակին ուղղված Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածը կարող է իրավիճակի լուրջ սրման հանգեցնել:


Ըստ հանդեսի տվյալների, ի պատասխան սիրիական ավիահարվածի, որի հետևանքով 33 թուրք զինծառայող է զոհվել, թուրքական բանակն այսօր սպանել է Սիրիայի 16 զինծառայողի, իսկ թուրքական անօդաչուներն ու հրետանին մշտական կրակի տակ են պահել սիրիական բանակի դիրքերն Իդլիբի նահանգի ամբողջ տարածքում: Այս լարվածությունը կարող է կտրուկ փոխել հակամարտության ընթացքը, որը վերջին շրջանում վերածվել էր Մոսկվայի, Դամասկոսի և Անկարայի միջև առճակատման:
Հոդվածում նշվում է, որ եվրոպական պետություններն ու ԱՄՆ-ն կարող են օգնել այս հումանիտար ճգնաժամի մեղմման գործում, և որ սա հենց այն գործն է, որը պահանջում է Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի համատեղ ջանքերը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում Թուրքիայի պահանջով դաշինքի ռազմաքաղաքական բլոկի արտահերթ նիստ է գումարվել` Իդլիբում փետրվարի 27-ին ավիահարվածի հետևանքով թուրքական բանակի կորուստների հետ կապված: 
Երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր