Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար          Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ       Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր    

29 փետ 2020 13:20

Մենք պատրաստ ենք կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարին, սակայն հուսով ենք, որ նման բան չի լինի

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարին, սակայն կարծում են, որ նման բան տեղի չի ունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Հարավային Կառոլինա նահանգում իր աջակիցների առջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հոյակապ կազմակերպված ենք: Մենք պատրաստ ենք վատագույնին, սակայն հուսով ենք, որ նման բան չի լինի: Մենք վճռորոշ գործողություններ ենք ձեռնարկել վիրուսի տարածումը կանխելու համար»,- ասել է նա:



ԱՄՆ նախագահը ԶԼՄ-ներին քննդատել է «հիստերիա տարածելու» համար: Նա նաեւ քննադատել է դեմոկրատներին «կորոնավիրուսը քաղաքականացնելու եւ դրա տարածման սպառնալիքները գերագնահատելու» համար:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտնել է, որ տվյալ պահին կորոնավիրուսով վարակված մեկ ամերիկացի է գտնվում հիվանդանոցում, մյուսները դուրս են գրվել: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 15 դեպք, եւս 47 ամերիկացի վարակվել է արտասահմանում եւ վերադարձել է հայրենիք, նրանք գտնվում են կարանտինի մեջ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր