Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

02 մար 2020 12:01

Տեսանյութ. Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք, սպասում ենք թեստերի պատասխաններին

Այս մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, կառավարությունում  կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների եւ պատասխաններըլինելուն պետս հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե Աստված մի արասցե, հաստատվեն, մենք այդ մասին կտեղեկացնենք: Եթե հաստատվեն, դա որեւէ խուճապի առիթ չպետք է լինի: Սա հաղթահարելի հիվանդություն է եւ նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշման դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում, որովհետեւ ոչ մի ախտանշան չունի, անգամ ջերմություն չունի: Կարճ ջերմություն է ունեցել, հետո ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում, ուղղակի հեռուստացույց է նայում»՞,-ասաց Փաշինյանը:



Նա հավելեց, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվողներից որեւէ մեկի մոտ եւս որեւէ ախտանշան ի հայտ չի եկել՝ ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն. «Երեկվա ընթացքում 3-4 կասկածելի դեպք ենք ախտորոշել, բոլորը բացասական են, այսինքն չի հաստատվել: Հիմա այսօր օրվա ընթացքում կհասցնենք 9 հոգուն թեստավորել: Եթե առաջին պատասխանը լինումէ  դրական, կրկնակի թեստավորում նույնպես արվում է: Այսինքն վերջնական պատասխանները հանրությունը կիմանա կրկնակի թեսատվորումից հետո, որպեսզի հանկարծ չճշտված տեղեկատվություն չտանք»:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր