Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

02 մար 2020 13:00

Հնդկաստանը Հայաստանի հետ 40 մլն դոլարի ռազմական համաձայնագիր է կնքել

Ըստ հնդկական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների` Հնդկաստանը Հայաստան ռադիոտեղորոշիչներ մատակարարելու համար 40 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր է կնքել:

Ռադարների համակարգը մշակվել է Պաշտպանության հետազոտությունների և զարգացման պետական  էլեկտրոնիկայի և ռադիոլոկացիոն զարգացման հիմնարկում:
Պայմանագիրը նախատեսում է 4 Swathi ռադարների մատակարարում, որոնք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ և ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորությամբ: Ռադարները հայտնաբերել կարող են թե´ ականանետները, թե´ արկերը, թե´ հրթիռները:
Հնդկաստանը արդեն սկսել է ռադիոտեղորոշիչ համակարգը Հայաստանին մատակարարելու գործընթացը: Նշվում է, որ հնդկական բանակն այս համակարգերը կիրառում է Քաշմիրի շփման գծում:
Հնդկական կայքերն ընդգծում են, որ Հայաստանը նաև իրականացրել է ռուսական և լեհական համակարգերի փորձարկումներ, բայց արդյունքում ընտրել է հնդկական համակարգը: Որպես գործարքի մաս` Նյու Դելին 4 նման համակարգ կմատակարարի Հայաստանին:



 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր