Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

03 մար 2020 10:17

Ռուսական շրջանակները մտահոգված են. Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու վտանգ են տեսնում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում մշտապես գերտերություններն իրենց ազդեցության գոտիները մեծացնելու պայքարի մեջ են։ Մեզանում ռուսամետ տրամադրությունները գերիշխող են եղել, սակայն իրավիճակը վերջին տարիներին փոխվել է։ Վերջերս հայ-ռուսական մի քննարկման ժամանակ հասարակական-քաղաքական գործիչներն անհանգստություն են հայտնել, որ այդ ուղղությամբ էական փոփոխություն է տեղի ունեցել։


Ռուսական շրջանակները մտահոգված են, որ Հայաստանում արևմտյան ուժերը սկսում են մեծ տեմպերով հաջողություններ գրանցել, ավելին, Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու վտանգ են տեսնում։ Բայց նաև արձանագրել են, որ իրենք ամեն ինչ անելու են, որ նախկինում եղած իրենց կշիռը չկորցնեն։
Մեր աղբյուրի պնդմամբ, ռուսական քաղաքական շրջանակներն այս իրավիճակը բացատրել են նաև այն հանգամանքով, որ հայաստանյան այսօրվա իշխանությունն իր ողջ էությամբ հակառուսական է, ինչը զգալիորեն նպաստում է, որ երկրում այդպիսի տրամադրությունները խորանան։ «Բայց այս իշխանություններն ամեն օր իրենց հավատարմությունն են հայտնում, թե Հայաստանը փայլուն հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ» դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցը հեգնեց. «Իսկ ովքե՞ր էին նրանք մինչ հեղափոխությունը։ Ռուսաստանում չեն մոռանում նրանց ընդգծված հակառուսական պահվածքն ու համոզմունքները։ Հիմա էլ շատ բան չի փոխվել, Ձեր տեսածը միայն արտաքին շերտն է»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր