Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

03 մար 2020 11:55

Ողբերգական դեպք Կոտայքում. Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերվել է Mercedes, իսկ 33-ամյա տիրոջ դին՝ կամրջի տակ

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 03։25-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա՝ դռները բաց վիճակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մաս։
Ոստիկանները կամրջի վրա հայտնաբերել են Mercedes մակնիշի 11 AT 101 համարանիշի ավտոմեքենան, և 1 ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սեդրակ Ա-ի դին։
Փրկարարները դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի շտապօգնության բրիգադի ավտոմեքենային։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է մահացածին, իսկ մինչ դեպքը, նա իր ընկերների հետ հացկերույթի է մասնակցել, որի ժամանակ ընկերներին հայտնել է, որ ինքը 1 ժամով դուրս է գալիս, կվերադառնա, սակայն, երբ ուշացել է, ընկերները անհանգստացել և սկսել են որոնողական աշխատանքներ կատարել և դիմել են 9-11 ծառայություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր