Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

03 մար 2020 12:14

Տեսանյութ. «Պետք ա՝ կդադարեցնեմ շինարարությունը, մեղքը իրենց վիզը»

Կարող եմ ասել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին, իրավական մարմինների տիրույթում է, թող քննեն եւ իրենց կարծիքը ներկայացնեն: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանին՝ Աբովյանում առանց օրինական հիմքերի բազմաբնակարան շենքերի կառուցապատում սկսելու համար:
Դիտարկմանը, որ այդ շենքերի կառուցումը կապվում է հենց Գագիկ Ծառուկյանի անվան հետ, ԲՀԿ ղեկավարն ասաց. «Ես արդեն 4 հատի տեղը 20 շենք եմ կառուցել: Նախնական քայլերը կատարել եմ, ում հետ հարցեր եղել է, եթե եղել են հողատարածքներ, բոլորի հետ պայմանավորվածություն եղել է:
Հիմնական, քանի որ եղել է հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն, դա միայն խոսքերով չի, այլ պետք է քայլեր արվեն, որ մարդիկ ներգաղթի ժամանակ բնակվելու տեղ ունենային: Ես ցանկացել եմ օրինակ ծառայել, որ միայն այսկերպ է հնարավոր, որ ներգաղթ լինի, մարդիկ գան: Հիմա պատճառներ են սարքում, պրոբլեմներ  են սարքում, մեղքը իրենց վիզը: Ես իմ խոսքերին տեր եմ եղել, կատարում եմ»,-ասաց Ծառուկյանը:
Նա նաեւ հավելեց. «Այսօր ամբողջ պետությունդ չի կարողացել 6 ամսվա մեջ 20 հատ բարձրահարկ շենք կառուցել, որ գնացել տեսել է: Հիմա գնան ասեն՝ կեսը ապօրինի շինություն է, 20 սմ դուրս է եկել… պետք ա, կդադարեցնեմ, ես ոչ մի խնդիր չունեմ: Ես իմ քայլը կատարել եմ»:
Նա հավաստիացրեց, որ ամեն ինչ օրենքի տիրույթում է, օրինական է, թող իրավապահները քննեն:
Հարցին, թե աջակցելո՞ւ է Վահագն Գեւորգյանին, Ծառուկյանը պատասխանեց. «Օրենքի առաջ ոչ մեկը չի կարող աջակցել, գնում է քննություն, մեղավորները պատժվում են, անմեղները արդարացվում են»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր