Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին․ «Իրավունք»          Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը.«Ժողովուրդ»       Տարադրամի ինչ փոխարժեքներն են սահմանվել մայիսի 7-ի համար    

03 մար 2020 13:54

Տեսանյութ. Այս ամբողջ թատրոնն անտեղի է.ցուցմունք չեմ տվել, ստորագրություն չեմ տվել, կասկածանքը չեմ ընդունում

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը իրեն առաջադրված կասկածանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը։
Նա շեշտեց, որ իր հետ «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարման գործընթացը որեւէ կապ չունի, այդ գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը. «Խոսքը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարմանը, որն իրականացվել է Կառավարության կողմից։ 2002 թվականին այն փոխանցվել է ՊՆ-ին, 2010 թվականին օտարվել է, բնականաբար, ես եւ ՊՆ-ն այդտեղ որեւէ շահագրգռվածություն չէին կարող ունենալ։ Կառավարության որոշմամբ փոխանցվել է եւ օտարվել է, Կառավարության որոշումները անցնում են միջգերատեսչական համաձայնություն եւ պետության բոլոր կարեւոր մարմինների կողմից համաձայնեցում ստանում են։ Սրանով ավարտվում է այն ֆորմալ մասը, որը վերաբերում է ՊՆ-ին։ Օտարման հիմնական գործընթացը իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, որովհետեւ մասնագիտական առումով «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի արդյունավետությունը, վիճակ, դերը, նրա օտարման անհրաժեշտությունը որոշում է մասնագիտական գերատեսչությունը։ Նրանք են ընտրել գնորդ կողմին, գինը։ Փորձագիտական խմբի գնահատմամբ գինը որոշվել է նրանց կողմից։ Այն ժամանակվա օտարման գինը եղել է 10 միլիոն դոլարը, այսօրվա կուրսով կազմում է շուրջ 9,5 միլիոն դոլար։ ՊՆ-ն որեւէ շահագրգռվածություն չուներ։ Այդ կասկածանքը չեմ ընդունում, որովհետեւ ինձ հետ որեւէ կապ չունի»։
Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ինքը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել. «Իրենք ասում են, որ իմ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, ես ցուցմունք չեմ տվել, ստորգրություն չեմ տվել, որովհետեւ ՀՔԾ-ում ես քանի՞ անգամ կարող եմ ստորագրություն տալ, քանի որ «Մարտի 1-ի» գործով էլ ստորագրություն ունեմ։ Տեղեկատվական դաշտում այս ամբողջ թատրոնն անտեղի է, որովհետեւ ՀՔԾ-ն վերջին տարիների իր գործելաոճի շրջանակներում խախտում է նախաքննական գաղտնիությունը, քանի որ կասկածանքը դեռ պետք է ապացուցվի։ Իրենք գիտեն գնորդ կողմին, քանի անգամ է վերավաճառվել, ինչ գներ են տրվել։ Ես այնտեղ Միքայել Մինասյան անուն այնտեղ չեմ տեսել։ Չգիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում։ Գիտեք, մինչեւ ապրիլի 5-ը կարող է այսպիսի մի 10 հատ գործ գտնեն, բայց պետք է ապացուցվի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր