Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 մար 2020 14:35

Տեսանյութ. «Հաշվարկեցինք, վրացիների փոխհատուցումը մոտ 1․5 մլն դոլար է կազմում». ավտոներկրող

Մենք աշխատել ենք վրացական ավտոընկերության հետ և մեր պայմանավորվածության մեջ մտել է այն, որ եթե մեքենան Երևան ենք տեղափոխում, վնասվելու դեպքում ընկերությունը պարտավոր է փոխհատուցել վնասի գումարը։ Այս մասին այսօր՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ընթացքում նշեց ավտոներկրողներից Էրիկ Հայրապետյանը։
«Միշտ այդպես ենք աշխատել, բայց երբ մեքենաների հոսքը քչացել է, ընկերությունը սկզբնական շրջանում հրաժարվել է վճարել մեր գումարները։ Հետո, երբ բողոքի ակցիաները սկսել ենք, զանգել են առանձին մարդկանց, ասել՝ եկեք, Ձեր փողերը կտանք։ Բայց մենք մինչև այսօր Վրաստան չենք գնացել, մեր խնդիրները միշտ այստեղ են լուծվել։ Հաշվարկեցինք, մոտ 1․5 մլն դրամ է կազմում գումարը»,- ասաց ավտոներկորղը։
«Եթե կարճ ժամանակում ողջամտության սահմաններում համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, հարցը կտեղափոխենք իրավական հարթություն և գործը մտնելու է դատարան»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։









Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր