Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին          Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին    

03 մար 2020 15:38

Պուտինը երկրի Սահմանադրության մեջ ներկայացրել է նոր փոփոխություններ՝արգելել նույնասեռական ամուսնությունները․ Euronews

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Սահմանադրության մեջ ներկայացրել է նոր  փոփոխություններ, որոնք ներառում են Աստծո հիշատակումն ու ամուսնությունը բնութագրում է որպես հետերոսեքսուալ միություն:
Փոփոխությունների նախագիծն առաջարկվող փոփոխությունների մի շարք է: Այն ամրացնում է ռուսների «Աստծո հանդեպ հավատը», ավելացնելով, որ ամուսնությունը «տղամարդու և կնոջ միություն» է։
Այս առաջարկներից առաջ ռուս-ուղղափառ եկեղեցին խնդրել էր հղում կատարել «Աստծուն» Սահմանադրության մեջ՝ հակասություններ առաջացնելով քննադատների շրջանում: Դրանք վերաբերում են վաղեմի կոմունիստական ավանդույթին և եկեղեցու և պետության միջև խիստ բաժանմանը:
Շատերը քննադատեցին առաջարկվող փոփոխությունը, պատճառաբանելով, որ այն տեղին չէ, քանի որ Ռուսաստանը բազմազգ երկիր է:
Փորձագետները կասկածում են, որ Պուտինն այս առաջարկն օգտագործել է՝ շեղելու ուշադրությունն այլ կարևոր փոփոխությունների նախագծերից, որոնք կարող են ընդլայնել նրա լիազորությունները:
Ինչպես գրում է Euronews-ը, Կրեմլի վերահսկողության տակ գտնվող խորհրդարանն արագորեն հաստատել է Պուտինի նախագիծը նախորդ ամիս՝ պահանջվող երեք ընթերցումներից առաջինում և պատրաստ կլինի այն վերջնական հաստատել հաջորդ շաբաթ՝ հիմք դնելով ապրիլի 22-ին համաժողովրդական քվեարկության համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր