Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

03 մար 2020 16:20

Երբվանից կլինեն գարնանային արձակուրդները

Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխել մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ:
Համաձայն ԿԳՄՍ նախարար Արային Հարությունյանի հանձնարարականի՝ մարտի 2-ից 8-ը փակ կլինեն
նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը:

Կառավարությունն ուսումնասիրում է իրավիճակը և ամենժամյա ռեժիմով հետևում զարգացումներին:
«Մեր երեխաների անվտանգությունը, առողջությունը և փոխվստահության մթնոլորտը մեզ համար կարևոր են, և այս որոշումը նաև որոշակի կանխարգելիչ նշանակություն կունենա: Հորդորում եմ հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալ տարածվող լուրերից և շահարկումներից»,-ասել է նախարար Արայիկ Հարությունյանը։
Բացի այդ, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է պաստառների տպագրման գործընթաց: ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերականով դիմել է դպրոցներին, նախնական և միջին, բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մշակութային օջախներին և մարզադպրոցներին՝ առաջարկելով իրազեկման նպատակով վերոնշյալ պաստառները փակցնել տեսանելի վայրում:

ԿԳՄՍՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր