«Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել          Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար    

04 մար 2020 10:56

Իշխանությունները սկսել են կյանքի կոչել դատական համակարգի մաքրման աշխատանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանը ի վերջո սկսեց քննարկել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը հանրության մեջ տպավորվել է որպես վեթթինգի նախագիծ:


Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ կյանքի կոչել նաև դատական համակարգի մաքրման աշխատանքները: Ընդ որում, իշխանությունը նպատակ ունի այն երկրորդ ընթերցման բերել շատ արագ՝ հաջորդ քառօրյայում, ու մինչև ապրիլ ամիսը վերջնական տեսքով ունենալ նախագիծը: Եվ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, որոշել են դիմել խորամանկության և այս փաթեթն անվանում են դատավորների բարեվարքության ստուգման հետ կապված օրենքի նախագիծ՝ խուսափելով վեթթինգ տերմինից: Իսկ պատճառն էլ պարզ է. այս օրենքի նախագծերը դեռևս անցած տարի էին ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստերի ժամանակ քննարկվում, բայց դրանք ինչ-որ մի պահի սառեցվել էին, հիմա կրկին իշխանությունները լծվել են դատավորներին «դարձի բերելու» գործընթացին:
Առաջին անգամ այդ մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 20-ին՝ ասելով, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթթինգի: Եվ նրա հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել, սակայն այն այդպես էլ վերջնական տեսքի չէր բերվել, քանի որ իշխանությունները մտափոխվել էին՝ որոշելով, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել սահմանադրական բարեփոխումների միջոցով, ինչը կնպաստեր նաև դատական համակարգի առողջացմանը: Սակայն, ի վերջո, կրկին քննարկումներից հետո իմքայլականները եկել են այն եզրակացության, որ պետք է վերադառնալ առաջին ծրագրին, և պետք է լինի վեթթինգ: Եվ, ահա, այժմ էլ իշխանությունները որոշել են արագացնել գործընթացը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր