Տեսանյութ.Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքն այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը          Ենթադրում եմ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու քայլեր է ձեռնարկվում և մենք գործիք ենք դառնում այս պրոցեսի համար       Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել    

05 մար 2020 11:35

Կորոնավիրուսն արդեն թափանցել է աշխարհի 84 երկիր, զոհերի թիվը հասել է 3286-ի

Կորոնավիրուսն արդեն թափանցել է աշխարհի 84 երկիր, զոհերի թիվը հասել է 3286-ի, վարակվածների՝ 95 483-ի: Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 53 688 պացիենտ: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ հիմա բուժում է ստանում 38 509 պացիենտ, որոնցից 6420-ը (17 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում է, մնացյալի մոտ բարդություններ չկան, եւ վիճակը կայուն է: Չինաստանը հիվանդացությամբ եւ մահացությամբ նախկինի պես առաջին տեղում է: Այստեղ գրանցվել է վարակման 80 430 եւ մահվան 3013 դեպք: Վերջին տեղեկություններով՝ Հարավային Կորեայում կա վարակման արդեն 5766 եւ մահվան 35 դեպք: Իտալիայում՝ վարակման 3089 դեպք եւ 107 մահվան ելք, Իրանում՝ 2922 վարակված եւ մահվան 92 դեպք: Հայաստանում վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել. անցկացվել են կորոնավիրուսի ստուգման ավելի քան 135 լաբորատոր թեստեր, բոլորը եղել են բացասական, բացի մեկից՝ Իրանից եկած վարակված տղամարդը դեռեւս բուժվում է, նրա հետ շփված բոլոր մարդիկ դեռեւս մեկուսացված են: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր