Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 մար 2020 11:41

Հայ-վրացական սահմանին կուտակված մեքենաների անցումն այսօր կապահովվի

«Պետք է մեքենաների ախտահանում իրականացվի, որպեսզի դրանք շարժվեն դեպի Լարսի անցակետ»,- այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով վարչապետ Փաշինյանի հարցին՝ արդյոք բեռնատար մեքենաները հատեցին հայ-վրացական սահմանը։
Խաչատրյանի խոսքով, վրացական կողմն այսօր աշխատանքներ է կատարում իրենց մոտ 2 անցակետերում մեքենաների անցումն ապահովելու համար։
«Հավաքված մեքենաների քանակն, այնուամենայնիվ, այնքան չէ, որքան ասվում էր նախնական տեղեկատվության մեջ։ Այդ մեքենաների մի մասը, հավանական է նաև նկատի ունենալով, որ արդեն փակ է նաև մեր հարավային սահմանը, և որոշակի արտադրանքի պահանջ կլինի նաև ներքին շուկայում, որոշել են՝ չշարունակել ճաապարհը։ Մեր տեղեկություններով, դրանք 20-30 մեքենաներ են, որոնք այսօրվա ընթացքում զննում կանցնեն և կշարժվեն դեպի Լարս»,- ասաց Խաչատրյանը։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ ձևավորվել է երկխոսություն Իրանի հետ և տարբեր մակարդակներով սկսվել են աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի միասին հակազդել համաճարակին.


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր