«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

05 մար 2020 15:05

ԱԱԾ-ն աշխատում է արդյունավետ.Ցանցերը, որոնց մասով կասկածներ կային, բացահայտված են

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ խնդրանքով անդրադարձավ համակարգի վերին օղակներում դավաճաններ լինելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և նշեց, որ եթե կոնկրետ անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետը կխոսեր:


«Ընդհանուր առմամբ համակարգի ներսում պարբերաբար լինում են դեպքեր, երբ չի կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր և ցանկացած դեպքում, երբ հստակեցվում են և բացահայտվում, կայացվում են համապատասխան որոշումներ: Գործնականում մինչ այսօր բազմաթիվ քայլեր են կատարվել, սկսած կառավարման համակարգի տարբեր բարեփոխումներից, մինչև որոշումներ, որոնցով եղել են մարդիկ, որ այլևս չեն աշխատում, դրանք բոլորն այդ նպատակին են ծառայում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է պետական դավաճանության համար քրեական գործ չլինելուն, Արմեն Գրիգորյանը նշեց. «Որպեսզի իրավական գործընթացն արդյունավետ լինի, մենք պետք է ունենանք անկախ դատարան, իսկ անկախ դատարանի հարցը լուծված չէ»: Նա  հույս հայտնեց, որ ապրիլի հինգից հետո այդ հարցը կլուծվի:


Անդրադառնալով ԱԱԾ ղեկավարի պաշտոնակատարի՝ ահաբեկիչների ցանցի մասին հայտարարություններին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ քաղաքացին այս պահին մտահոգության պատճառ չունի, որովհետև ԱԱԾ-ն աշխատում է արդյունավետ:
«Ցանցերը, որոնց մասով կասկածներ կային, բացահայտված են և այս պահին հավելյալ ինֆորմացիա չեմ կարող տալ»,-ասաց նա:
Ըստ նրա՝ իրենց կառավարության չափ բաց ու թափանցիկ որևէ կառավարություն չի եղել: Անդրադառնալով սահմանների սահմանափակումների հարցին, որը պայմանավորված է կորոնավիրուսի տարածումը կանխելով՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ ամեն ինչ կախված է, թե կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը հարևան երկրներում ինչպես կընթանան:
«Ամենօրյա ռեժիմով իրավիճակը փոխվում է և, ընդհանուր առմամբ անվտանգության տեսանկյունից Հայաստանում իրավիճակը բավականին բարձր մակարդակի վրա է: Եթե տեսնենք, որ հարևան երկրում իրավիճակի փոփոխություն կա, ապա որոշում կկայացվի փոփոխություններ կայացնելու»,-ասաց նա: Ինչ վերաբերում է տնտեսության վրա կորոնավիրուսի անդրադարձին, նա ասաց, որ դրա գնահատման համար որոշակի ժամանակ է պետք և կարծիք հայտնեց, որ դրա գնահատականը պետք է լինի վիրուսը 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր