Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

05 մար 2020 15:43

Վստրեչի Ապերի բնակարանից ոստիկաններն օծանելի՞ք են «առգրավել»

«Ոստիկանների հեռանալուց հետո տանից բացակայել է «DVR»-ը, Արամ Վարդանյանի ոսկե շղթան՝ խաչով, և օգտագործած օծանելիքը, այսինքն՝ մեր ոստիկանները հասել են նրան, որ օգտագործած օծանելիք են տանում իրենց հետ»,- Երևանի Արցախի փողոց թիվ 17/8 հասցեում ընթացող ասուլիսում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Սահակյանը: «Եթե ոստիկաններն ասեն՝ ոչ թե իրենք, այլ ուրիշ անձինք են հափշտակություն կատարել, պետք է պատասխան տան դրա համար, այսինքն՝ իրենք ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում դա տեղի է ունեցել»,- հավելել է փաստաբանը:
Արդեն հայտնել էինք, որ քրգործի շրջանակներում գիշերը ոստիկանությունը գորողություններ է իրականացրել Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր