«Ապերախտ աշխարհ, որ հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ բարեպաշտ..., մնացածը չասեմ». Վ. Ղուկասյան

Խոսելով ոստիկանների կողմից Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի տանն իրականացված գործողությունների մասին՝ Ղուկասյանն ասաց, թե միանշանակ դեմ է առանց մեղադրանք առաջադրելու մարդկանց տուն մտնելուն՝ նամանավանդ օրենքը շրջանցելով, մարդկանց վախեցնելով:
«Եթե մարդը հանցանք է կատարել, թող դատեն, բայց եթե չեն կարողանում ապացուցել, ընկել են մարդկանց հետեւից, ես միշտ դեմ եմ եղել էդպիսի ոտնձգություններին»,- հավելեց նա:
Ղուկասյանն ասաց նաեւ, թե ընդհանուր առմամբ գոհ չէ իրավապահ համակարգի աշխատանքից:
Անդրադառնալով Վստրեչի Ապերի տան խուզարկությանը, ասել է. «Միանաշանակ դեմ եմ՝ առանց մեղադրանք առաջադրելու, մարդկանց մտնելու, վախեցնելու: Եթե հանցանք է գործել, թող դատեն, եթե ոչ մի բան չեն ապացուցում, ուղղակի ընկել են մարդկանց հետևից, դրան կողմանկից չեն»:
Դիտարկմանը՝ շոունե՞ր են, նշել է. «Ամբողջ կյանքը շոուների վրա է, աղջի՛կ ջան: Ավետիք Իսահակյանը գրել է. «Ապերախտ աշխարհ, որ հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ բարեպաշտ...», էլ մնացածը չեմ ուզում ասել»: