Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

13 նոյ 2019 13:54

Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում չկան,տո մարդասպանն էլ են իրանք...

Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում չկան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Բարգաված Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով « ՀՀ Քրեկան օրենսդրությունում լրացումներ կատարելու մասին» եւ  «ՀՀ Քրաեկան դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Ըստ Ղուկասյանի՝ Ոստիկանության վիճակագրությամբ ՀՀ-ի ամենաոչկրիմինալ քաղաքը հանցագործությունների կատարման առումով Գյումրին էր:  «Գիտեք ինչ, Ոստիկանությունն այլ բան է ասում, բայց այն մարդիկ, որոնք մեր մահափորձը կազմակերպեցին ու դրանից հետո մեզ դիտավորյալ կապեցին կրիմինալ աշխարհի հետ եւ մինչև այսօր դա են պնդում, որպեսզի այս գործը փակվի, այ դրանց մասին պետք է մտածեք: Եւ իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, մենք այնքան հարգանք ենք ունեցել, որ երբ ջահելներն իրար հետ ինչ-որ մի խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել, ասել եմ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք եւ թաղերն իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել: Բայց ցավոք, պետությանը, որոշ մարդկանց այն ժամանակվա ձեռնտու չէր, որ քաղաքը բռունցքված լինի, որ ժողովուրդը գնա այսպիսի մարդու հետեւից, որովհետև վախ են ապրում այն մարդկանցից, որոնց ժողովուրդը սիրում է, հատուկ աշխատում են, որ վարկաբեկեն, քարկոծեն, սպանեն, մոռթեն եւ ինչ որ կա, իրենց տակն է»,- ասաց Ղուկասյանը:

Հարցին՝ հնարավոր է համարում, որ նոր Հայաստանում պաշտոնյան աշխատի առանց կրիմինալի հետ համագործակցելու, Ղուկասյանն ասաց, որ Հայաստանում կրիմինալ չկա: «Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան: Ամենախելոքն օրենքով գողերն են: Հիմա գողերն են վերեւը, տո մարդասպանն էլ են իրանք, ամեն ինչ իրանք են ուղղակի գցել են էս մարդկանց վրա, այդպիսի բան չկա: Ես իրանց հետ չեմ համագործակցում, այս վերջին տասը – տասնհինգ տարին իրենց չեմ էլ տեսել, բայց այդտեղ էլ խնդիրների մեջ խնդիրներ կան, ես չեմ ուզում անդրադառնալ:
Ղուկասյանը միաժամանակ նշեց, որ գործի բերումով նույնիսկ երբեւէ առնչություն չի ունեցել «օրենքով գողերի» հետ. «Բայց որը որ ճիշտ ապրելակերպ ունի, ճիշտ ասելով , որ ոչ թե մարդկանց գլխին սարքելն է, ոչ թե մարդկանց օջախները քանդելն է… ով որ խեղճին, քյասիբին տեր է, մարդ է իսկական բառիս բուն իմաստով, բոլորս էլ այդպիսի մարդկանց հարգում ենք:  Տարբեր ոլորտներում, եթե այդպիսի մարդիկ կան, ես այդպիսի մարդկանց հարգում եմ: Բայց ոչ թե այսպիսի օրենքով մարդկանց վերցնենք ուղարկենք գաղութ: Դուք պատկերացնում եք՝ հետո ինչ կլինի: Մի երկու ոստիկան կվերցնեն կասեն «այ սա գողական է» ու բանտերը կլցվեն: Եւ սրա տակ անմեղ մարդկանց կլցնեն բանտերը: Եթե մարդը հանցանք է գործում՝ թող դատեն, եթե մարդը հանցանք չի գործել… թող ապացուցեն, դատեն, մենք կողմնակից ենք: Եթե նպաստում է հանցանք գործելուն, թող ապացուցեն ու դատեն: Այս օրենքը պետք է հատուկ քննարկման առարկա լինի, այդպես հեշտ ու հանգիստ չվերցնեն մարդուն նստացնեն»:
Հարցին՝ Հայաստանում գողական մշակույթը հնարավոր է վերացնել, Ղուկասյանն ասաց, որ ժամանակին այդ մշակույթը ներդրվել է խորհրդային տարիներին. «Խորհրդային Միության տարիներին այդ մշակույցը ստեղծել են Նաֆտալի Ֆրենքը եւ Իոսիֆ Ստալինը եւ մնցածները, հետո չկարողացան կառավարել, թեև մեծամասնությունն աշխատել են իրենց հետ: Այնուհետեւ մաքուրներին մահացրել են գաղութներից դուրս չեն թողել, իսկ այն մնացածին, ովքեր իրենց հետ աշխատում էին  հանգիստ ման էին գալիս: Հիմա գողականները իրենք իրենցով վերացել պրծել են»:
Ղուկասյանը նաև չի կիսում մտորումները, որ ՌԴ-ում եւ Վրաստանում գողականների մասին օրենքի ընդունումից հետո այդ աշխարհի ներկայացուցիչները կտեղափոխվեն Հայաստան. «Եթե պետությունը չուզի ոչ մեկ էլ չի գա, իսկ եթե ուզեցան, ապա իրենց հետ գեղեցիկ համագործակցելով կգան Հայաստան»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր