Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

06 մար 2020 13:54

Պուտինը մի տարածաշրջանի հաշվին մյուսում ինչ-որ բան չի զիջում, կամ փոխանակում․Դա մեզ համար լավ է

Պատկերացնում ե՞ք Պուտինի ու Էրդողանի «շահերի աշխարհագրությունը»: Սիրիայից մինչև Հարավային Կովկաս, Լիբիայից մինչև Եվրոպա: Այս մասին ֆեյսբուքում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Այսինքն այդ «շահերի աշխարհագրությունը» ցանկացած պահի կարող էր դառնալ «փոխզիջումների աշխարհագրություն». «Դու ինձ զիջիր Իդլիբը, ես քեզ Հարավային Կովկասում ինչ որ մի բան» սկզբունքով:
Բայց կարծես Պուտինը այդ տրամաբանությամբ չի բանակցում: Կարծես մի տարածաշրջանի հաշվին մյուսում ինչ-որ բան չի զիջում, կամ փոխանակում: Ինչ բանակցվում է Սիրիայում, սահմանափակվում է Սիրիայի աշխարհագրությամբ: Այսինքն ամեն կոնֆլիկտ յուրօրինակ է և ամբողջական: Դա մեզ համար լավ է»,-գրել է Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը՝ Իդլիբում իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը համաձայնության են եկել հրադադարի շուրջ ու նշել, որ  սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր