Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

06 մար 2020 14:14

Գերմանիայում սպառնալից նամակ և փամփուշտ են ուղարկել թուրքական մզկիթ. «Դուք երբեք անվտանգ չեք լինելու»

Գերմանիայի Բավարիա երկրամասի Ռյոտենբախ քաղաքում «Կրոնական գործերի թուրքական իսլամական միությանը» կից Ռյոտենբախ մզկիթ են ուղարկել մի ծրար, որում եղել է ատրճանակի փամփուշտ և սպառնալից նամակ։
Նամակում գրված է եղել. «Դուք երբեք անվտանգ չեք լինելու»:

«Կրոնական գործերի թուրքական իսլամական միության» Ռյոտենբախի գրասենյակի ղեկավար Ռեջեփ Չալըքը կատարվածի առնչությամբ ասել է. «Տեղական իշխանությունների, մեր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենք: Մեզ հետ այսպիսի դեպք առաջին անգամ է պատահում:  Շատ ենք անհանգստացել: Համաձայնություն են ձեռք բերել ոստիկանական տեղամասի հետ, որպեսզի սկզբնական հատվածում մզկիթի շուրջ վերահսկողություն սահմանվի»։
Մզկիթի աշխատողները  դիմել են ոստիկանություն, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ Գերմանիայում: Նախորդ ամիս նույնպես 2 դեպք էր գրանցվել Գերմանիայի տարբեր քաղաքներում:


Աղբյուր`    yenisafak.com








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր