ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

06 մար 2020 15:14

Ու՞ր են իմ հին քաղաքները,փոխարենը, մենք այնտեղ տեսնում ենք Ուրարտուն.. Ալիեւը վրդովվել է հայկական տեղանունների կապակցությամբ

 Թովուզի շրջանի ստուգման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ի թիվս այլ բաների, մասնակցել է գավառագիտական թանգարանի եւ աշուղական արվեստի թանգարանի բացմանը:
Ինչպես պարզվել է, հարեւան պետության ղեկավարի հետաքրքրության հիմնական առարկան քարտեզներն ու դրանց վրա նշված տեղանուններն էին: Հավատարիմ լինելով սեփական քաղաքացիների մտքում խթանելուն եւ ամրապնդելուն այն միտքը, որ բառացիորեն ամբողջ Հայաստանը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի «գրավյալ տարածքները», Ալիեւը սկսել է մեղադրել թանգարանների աշխատակիցներին` քարտեզների վրա հայկական տեղանունների համար: Մե'կ այն գրված չէ, մե'կ այնպես գրված չէ. Ալիեւն այնքան էր տարվել, որ հայտարարեց Հրազդան գետի «իսկական անվան մասին» ... Զենգի: Իսկապես, գետը նախկինում կոչվում էր Զանգու, ինչը հայերեն նշանակում է «զանգակ, զանգ»:
Ապա Ալիեւը վրդովմունք հայտնեց այնպիսի «ադրբեջանական» անունների բացակայության փաստով, ինչպիսին է Նախիջեւանը: Քաղաքակիրթ աշխարհը հիշում է, թե Ադրբեջանի իշխանություններն ինչ ջանասիրությամբ ոչնչացրեցին այնտեղ հայկական մշակութային ժառանգության բոլոր հետքերը:
«Մշակութային դասախոսության» ապոթեոզը դարձավ այն, որ Ալիեւը կտրականապես հրաժարվեց տարածաշրջանի քարտեզի վրա տեսնել... Ուրարտու պետությունը: «Ու՞ր են իմ հին քաղաքները: Փոխարենը, մենք այնտեղ տեսնում ենք Ուրարտուն»,- հայտարարել է Ալիեւը:
Պատասխանն ակնհայտ է. հին աշխարհի քարտեզին «ադրբեջանական» քաղաքները չեն կարող լինել այն պարզ պատճառով, որ դրանք ընդհանրապես գոյություն չունեին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր