Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 մար 2020 11:15

Թալիբները մտադիր չեն կատարել ԱՄՆ-ի հետ վերջերս կնքած խաղաղ համաձայնագրի պայմանները

Ամերիկացի պաշտոնատար անձինք հետախուզական տվյալներ են ստացել, որոնք վկայում են այն մասին, որ «Թալիբան» արմատական շարժումը մտադիր չէ կատարել ԱՄՆ-ի հետ բոլորովին վերջերս կնքած խաղաղ համաձայնագրի պայմանները: Այս մասին ուրբաթ հայտնել է NBC հեռուստաալիքը:


Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ պաշտոնատար անձանց ստացած հետախուզական տվյալները կարելի է ստույգ համարել:
«Նրանք չեն պատրաստվում կատարել համաձայնագրով ստանձնած պարտականությունները»,- նշել է աղբյուրներից մեկը՝ խոսելով թալիբների մտադրությունների մասին:


Հրապարակման մեջ չի հստակեցվում, թե հատկապես ինչ նյութեր է ստացել ամերիկյան կողմը։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, թալիբներին մոտ աղբյուրները Պակիստանում նույնպես հայտնել են, որ շարժումը չի պլանավորում կատարել իր պարտավորությունները, ավելին՝ հույս ունի հարձակվել աֆղանական իշխանությունների վրա՝ երկրից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո:
«Մենք աֆղանական ղեկավարությանը կասենք, որ եթե ԱՄՆ-ն ճանաչել է մեզ և մեր դիրքորոշումը, եկել է խաղաղ ճանապարհով երկիրը մեզ հանձնելու ժամանակը», - նյութում մեջբերվում է «Թալիբանի» կողմնակիցներից մեկի խոսքը:
Պենտագոնում և հետախուզական ծառայություններում NBC-ի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանությունները հնարավոր են համարում թալիբների կողմից աֆղանական իշխանությունների վրա հարձակումները, սակայն մտադիր չեն դրա պատճառով հրաժարվել իրենց զորքերը երկրից դուրս բերելու պլաններից: Ամերիկացի նախկին պաշտոնյան հեռուստաալիքի լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնում գիտակցում են, որ թալիբները կարող են իշխանության գալ Աֆղանստանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին ԱՄՆ-ն «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համաձայնագիր էր ստորագրել: Փաստաթուղթը նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերում: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, իրենց հերթին, պետք է ձեռնպահ մնան բռնությունից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր