«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում, վիրшվոր կա          Տեսանյութ․ԱՄՆ-իսրայելական ուժերը հարվածել են Իրանում տղաների դպրոցի       Ռուսաստանն Իրանի հետ հետախուզական տվյալներ է փոխանակում ԱՄՆ ուժերի վերաբերյալ․ WP    

07 մար 2020 15:27

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի որդու մոտ կորոնավիրուսը հաստատվել է

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի որդու մոտ կորոնավիրուսը հաստատվել է. Նիկոլոզ Գամկրելիձեն, որը «Էվեկս» խոշոր բժշկական ընկերության տնօրենն է, այս մասին հայտնել է իր Facebook-յան էջում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Մարտի 7-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի արդեն 12 փաստ, վերջին մեկ օրում հիվանդությունը լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է 3 պացիենտի մոտ: Հիվանդության կասկածով եւս 40 մարդ ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ են: 140 մարդ, որոնց մոտ կորոնավիրուսը չի հաստատվել, կարանտինի մեջ են:
Նիկոլոզ Գամկրելիձեն ասում է, որ կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունն իրեն կատարել են մարտի 6-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր