ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

07 մար 2020 16:10

Ինչ է անելու Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվելուց հետո

ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն, ամենայն հավանականությամբ, իր աշխատանքային գործունեության հետագա ժամանակահատվածը կնվիրի սպայական ռազմական կրթությանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա առաջիկայում կնշանակվի Պն ռազմական կրթության բաժնի պետ կամ կգլխավորի Վազգեն Սագսյանի անվան ռազմական  համալսարանի ամբիոններից մեկը։


Նշենք, որ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը լքելու որոշման մասին Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտնել էր facebook-ում` գրելով, որ ծառայության 23 տարիների ընթացքում երազել է զբաղվել ռազմական կրթությամբ:

«Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,– գրել էր նա։


Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2012թ.–ից։
Մինչ այդ` 2010թ–ից, նա աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։




armeniasputnik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր