Տեսանյութ.Դաժան դեպք Երեւանում. 38-ամյա եւ 52-ամյա քաղաքացիները մնացել են հողաշերտի տակ. դիերը դուրս են բերել 2 ժամ անց
.jpg)
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 3 մարտական հաշվարկով, փրկարար-հոգեբաններ, Երեւանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաեւ հատուկ փրկարարական աշխատանքեր իրականացնող խումբը:
Փրկարարները մոտ 2 ժամ աշխատել են, որպեսզի հողաշերտի տակից դուրս բերեն հողի տակ մնացածների մարմինները եւ բժիշկները արձանագրել են նրանց մահերը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն էր եւ 52-ամյա Գարիկ Մ.-ն:
Օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում մի քանի քաղաքացիների առաջին բուժօգնություն են ցուցաբերել, քանի որ վերջիններիս ինքնազգացողությունը վատացել էր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: