ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու գործընթացը կազմակերպելու համար          Զոդի կամրջի մոտ «BMW»-ն բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել, կան վիրավnրներ       Մարտի 2-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

09 մար 2020 12:36

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով դեղերի գներն աճել են

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով դեղերի գներն աճել ենԿորոնավիրուսային վարակի համաճարակը դեղերի գների բարձրացման է հանգեցրել: Ավելին, աշխարհում կարող է մի քանի կարեւոր դեղերի դեֆիցիտ առաջանալ, հայտնում է BBC-ն:

Հնդկաստանը սահմանափակել է 26 բաղադրիչների եւ դրանց պարունակությամբ դեղերի արտահանումը: Դրանց թվում են պարացետամոլը, տինիդազոլ ու էրիտրոմիցին հակաբիոտիկները, պրոգեստերոն հորմոն եւ B12 վիտամինը: Փորձագետներն արդեն խոսում են այս միջոցառման արդյունքում մի շարք կարեւոր դեղերի հնարավոր դեֆիցիտի մասին:

Սահմանափակումների պատճառը կապված է կորոնավիրուսի տարածման հետ: Դեղամիջոցների բաղադրիչների արտադրողները գտնվում են Չինաստանում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել: Իսկ շատ հնդկական արտադրողներ կախված են Չինաստանից, քանի որ այնտեղից են ստանում դեղամիջոցների արտադրության մեջ օգտագործվող ակտիվ բաղադրիչների գրեթե 70 տոկոսը:

Այսօր Հնդկաստանը բոլոր երկրներ արտահանվող գեներիկների խոշորագույն արտադրողներից է:Եթե խնդիրներ առաջանան Չինաստանի եւ Հնդկաստանի շուկաներում, ամբողջ աշխարհը կարող է տուժել դեղամիջոցների պակասից:

«Արդեն կան նշաններ, որ Հնդկաստան մատակարարումների կրճատումը հանգեցրել է գների զգալի աճի»,- նշել է Oxford Economics-ի առաջատար տնտեսագետ Սթիվեն Ֆորմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր