Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

09 մար 2020 13:35

«Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով». քայլերթ Գյումրիում

Գյումրիում կանանաց բռնության դեմ քայլերթ է իրականացվում։ «Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով», «Կանայք սպանվում են ընտանիքներում» և «Ո՛չ բռնությանը» գրառումներով պաստառները ձեռքների մի խումբ կանայք թմբուկների ուղեկցությամբ շրջում են քաղաքի փողոցներով՝ հնչեցնելով իրենց բողոքի ձայնը կանանց նկատմամբ բռնության նկատմամբ։ 
Ակցիայի մասնակիցները պնդում են՝ եթե չլիներ հասարակության անտարբերությունը, ապա օրեր առաջ  Գյումրիում՝ զուգընկերոջ դաժան ծեծի ենթարկված 43-ամյա կինը կարող էր ապրել։
«Կնոջ կյանքը կարելի էր փրկել, եթե չլինեինք անտարբեր բռնության նկատմամբ, նկատեինք նրա դեմքի կապտուկները, ահազանգեինք, երբ 8 ժամ շարունակ նա ծանր վնասվածքներով պառկած էր տանն ու սպասում էր»,- ասում են քայլերթի մասնակիցները;
Հիշեցնենք, որ մարտի 4 լույս 5-ի գիշերը Գյումրիում 28–ամյա երիտասարդը ծեծել էր 43–ամյա կնոջն ու նրա 13–ամյա դստերը, կինը մահացել էր, իսկ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր