Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

09 մար 2020 15:01

Քաղաքապետարանի մամուլի խոսնակը պատգամավորին առաջարկում է ուտել իր մանդատը

Իշխանությունները խոսում են հանդուրժողականությունից, սակայն անգամ սեփական թիմում չեն կարողանում հանդուժողականության մթնոլորտ ապահովել, գրում է Politik.am-ը։
Ըստ աղբյուրի՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում թիրախավորում են իրենցից տարբեր կարծիք ունեցող պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին։
Ֆեյսբուքյան օգտատեր Սաթենիկ Պետրոսյանը գրել է, որ Սոֆիա Հովսեփյանն իր մանդատը պետք է վայր դնի։ Սրան ի պատասխան Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը արձագանքել է, որ պատգամավորը պետք է «ուտի» իր մանդատը։
Ի դեպ սա Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակի առաջին ոչ ստանդարտ մեկնաբանությունը չէ ֆեյսբուքյան տիրույթում։ Ամիսներ առաջ էլ Հակոբ Կարապետյանը սոցցանցում՝ քաղաքում մեքենաների թուլատրելի մաքսիմում արագության քննարկումների ժամանակ «Խնչած ուներ» խցանումների և մյուս պրոբլեմների վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր