Պետք է ոսկերչական ճշգրտությամբ Հայաստանը հանել գերտերությունների բախման տիրույթից, գրագետ կառավարել այսօրվա «Չպատերազմ» իրավիճակը          Չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը       Տեսանյութ․Մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով    

09 մար 2020 18:00

Իրանում 7 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ ինքնակամ բուժվելուց

Իրանի Ալբորզ նահանգում 7 մարդ մահացել է այն պատճառով, որ փորձել է կանխել վիրուսի տարածումը։ Նրանք հավատացել են սոցցանցերում հրապարակված կեղծ հայտարարություններից մեկին, թե մեթիլ սպիրտը (հայտնի է որպես փայտի սպիրտ) օգնում է խուսափել վարակվելուց։

Այդ հեղուկը, սակայն, իրականում ուժեղ թույն է։ Դրանից 5-10 գրամ խմելու հետևանքով առաջանում է ծանր թունավորում, կուրություն, 30 գրամ խմելու դեպքում՝ մահ։ Իրանցի 7 մարդն էլ փայտի սպիրտ ընդունելուց հետո մահացել է։
Մեթիլ սպիրտ խմելը բոլորովին չի կարող օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այն ընդունված է օգտագործել փայտի և այլ մակերևույթներ մաքրելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր