Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

10 մար 2020 15:10

Տեսանյութ. «ՍԴ 7 անդամները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել». Նիկոլ Փաշինյան

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև քաջարանցիներին: «Սահմանադրական դատարանին պետական ոչ մի մարմին չի կարող որևէ բան ասել, բայց ՀՀ-ում կա սուբյեկտ, որ կարող է ՍԴ-ին ուղարկել տուն, ու այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է: Մենք էսօր եկել ենք ձեզ ասենք հետևյալը՝ հեղափոխության կարևորագույն առաքելություններից մեկն է այնպես անել, որ ՀՀ-ում լինի սահմանադրական իրականություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: «Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը որոշել են, իրար պաս են տվել. նա ասել ա ՝ վարչապետի պաշտոնն եմ քեզ տալիս, նա էլ՝ ՍԴ նախագահի: Ապրիլի 5-ին ժողովուրդը պետք է ՍԴ նախագահի պաշտոնը վերցնի Թովմասյանից, որովհետև Սերժ Սարգսայնը ոչ մի բան ա, որ ՍԴ նախագահի՝ ժողովրդին պատկանող պաշտոնը որևէ մեկին շնորհի կամ նվիրի: Հրայր Թովմասյանը ոչ մի բան ա, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որևէ մեկին շնորհի կամ նվիրի: Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան ա, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որևէ մեկին նվիրի: Իշխանության ճակատագիրը որոշում է միայն ու միայն ժողովուրդը: Հարց կտաք՝ ՀՀ-ում վարչապետը, նախարարը, պատգամավորը բան չեն որոշո՞ւմ, իհարկե որոշում են, բայց որոշում ա մի պայմանով, որ ժողովուրդը նրան լիազորել ա որոշել կոնկրետ հարցեր»,- հավելեց Փաշինյանը:
«Սահմանադրական դատարանի էն մարդիկ, որոնց տուն ենք ուզում ուղարկել, հավասար պատասխանատու են ՀՀ-ում տեղի ունեցած կոռուպցիայի, ապօրինությունների, ընտրակեղծիքների համար: ՍԴ այդ 7 անդամները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել»,- եզրափակեց վարչապետը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր