Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

10 մար 2020 19:00

Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը

Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը
Կանանց մեկ ամսյա տոների շրջանակում Hayacq.com-ի հարցազրույցը հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
 
-Գարնանային այս տոները կնոջ հոգեբանության վրա ինչպե՞ս են անդրադառնում:
 
 
-Առհասարակ, կանանց տոնը պարզապես ընդգծում է կնոջը երջանկացնելու ամենատարբեր ու յուրօրինակ միջոցները և այն դարձնում հանրային, լուսաբանվող, ավանդույթ ձևավորող, նաև ինչու չէ` ուսուցանող, թե ինչպես վերաբերվել կնոջը ողջ տարվա ընթացքում: Այս տոնը հնարավորություն է տալիս կնոջը ամրապնդելու կին լինելու հպարտությունն ու երջանկությունը:
 
-Ո՞րն է կնոջ գեղեցկության գաղտնիքը:

-Հոգեբանական տեսանկյունից՝ յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի, և գեղեցկությունը յուրաքանչյուր կնոջ ներսում է: Գաղտնիքը այն է, որ հիմնականում ներքին գեղեցկությունն է  պայմանավորում կնոջ գեղեցկությունը: Հետևաբար, կինը պետք է կարողանա հասկանալ և կատարելագործել սեփական անհատականությունը, ապահովելով իր արտաքինի ու ներքինի ներդաշնակությունը: 
Հայտնի է նաև, որ կնոջ գեղեցկության հիմնաքարը սիրված լինելն է: Իսկապես, հուզական ոլորտը նշանակալի է կնոջ կյանքում, կարելի է ասել՝ կնոջ կյանքը նախևառաջ հուզական կյանքն է: Ինչպես ասել է Ֆրանսուազա Սագանը. «Սիրված լինելու համար ամենից լավը գեղեցիկ լինելն է: Բայց գեղեցիկ լինելու համար հարկավոր է սիրված լինել»,:
 
-Ըստ Ձեզ, ի՞նչն է, որ բոլոր ժամանակներում կարևոր է եղել և մնում է այդպիսին կնոջ կյանքում հոգեբանական տեսանկյունից:

-Կանացիությունը... Կանացիությունը միշտ թրենդային է կնոջ կյանքում` անկախ ժամանակներից, տարիքից, մասնագիտությունից և այլն: Այն միայն արտաքին հատկանիշների համադրություն չէ, ինչպես հաճախ կարծում են: Կանացիություն նշանակում է` բարի, նուրբ, քնքուշ, հանգիստ, հոգատար, զգույշ, ուշադիր, սիրալիր, իմաստուն (ոչ կանացի որոշ հատկանիշներ` ագրեսիվ, կոպիտ, անզուսպ, անտարբեր, իմպուլսիվ...): Եթե ուզում եք լինել կանացի, մի վերցրեք տղամարդու պարտականություններ և սոցիալական դերեր, հարստացրեք ներաշխարհը լուսավոր էմոցիաներով, դրական ինֆորմացիայով, զբաղվեք ստեղծագործական աշխատանքով: Կանացիությունը դա այն է, ինչ այդքան գրավում է տղամարդուն, և այն է, ինչ կնոջը տարբերում է տղամարդուց:

-Ձեր մաղթանքը կանանց:

-Ընդունեք և սիրեք ձեր անհատականությունը, միևնույն ժամանակ բաց մի՛ թողեք ինքնազարգացման ուղին: Կարողացեք արտահայտել Ձեր զգացմունքները, քանի որ դրանց կուտակումը ճնշում է կանացիությունը: Գնահատեք սիրելի տղամարդու ցանկացած քայլը, որը միտված է հարաբերության բարելավմանը կամ Ձեզ երջանկացնելուն:  Անպայման ժամանակ գտեք ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության ամրապնդման համար: Կյանքի տարբեր իրավիճակներում եղեք լավատես և սփռեք խաղաղություն:  
Հիշեք նաև` «Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը ՝ գանձ»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր