Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

11 մար 2020 14:12

ԱՄՆ-ում գործող թուրքական «Mosaic» հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մարտի 7-ին ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից ստեղծված այս հիմնադրամի գործունեությունը Թուրքիան կապում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ (Նա Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույցի ղեկավար):

Թուրքական աղբյուրի պնդմամբ` հիմնադրամը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Գյուլենի հանձնարարականով:

Շուրջ 20 հոգանոց հանձնաժողովը 3 տարվա աշխատանքի արդյունքում որոշել է կազմակերպության խորհրդում քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։  
Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հիմնադրամը 3 տարի առաջ հանձնաժողով է ստեղծել 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով։

«Այդ երեք տարիների ընթացքում հանձնաժողովի անդամները դասախոսություններ և քննարկումներ են այցելել օսմանյան և հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպել են ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր